Ներքին 2 տարի առաջ - 14:08 06-03-2024

Եռաբլուրում լրագրողների աշխտանքի արգելքը և հավատարմագրման պահանջը արտառոց և անընդունելի երևույթ է

Լրագրողական շուրջ մեկ տասնյակ ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ եւ դատապարտել փաստը, որ մարտի 5-ին «Եռաբլուրում» լրագրողներին արգելել են լուսաբանել այնտեղ տեղի ունեցողը:

Հայտարարությունում ասվում է. «Մարտի 5-ին, Եռաբլուրում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վազգեն Սարգսյանի շիրիմին, խոչընդոտվել է այդտեղ գտնվող լրագրողների աշխատանքը։ Պետական պահպանության ծառայության աշխատակիցները ոստիկանների հետ տարածքից հրելով հեռացրել են լրագրողներին ու օպերատորներին՝ պատճառաբանելով, որ նրանք հավատարմագրված չեն՝ միջոցառումը լուսաբանելու համար։ Լրագրողների փորձերը՝ գոնե հեռվից նկարահանում կատարելու, բախվել են կոշտ հակազդեցության ուժային կառույցների ներկայացուցիչների կողմից, որոնք այդ տարածքները համարել են իրենց ծառայության գոտի։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ այս արգելքը և դրա ձևական հիմք դարձած հավատարմագրման պահանջը արտառոց և անընդունելի երևույթ է, եթե հաշվի առնենք, որ խոսքը Եռաբլուրում տեղի ունեցող արարողության լուսաբանման մասին է։

Մենք մեր վրդովմունքն ենք արտահայտում և դատապարտում այս անհիմն սահմանափակումը։ Ուժային կառույցների բերած պատճառաբանությունները որևէ քննադատության չեն դիմանում, քանի որ ԶԼՄ-ները նախապես չեն տեղեկացվել հավատարմագրման անհրաժեշտության մասին, և այն ըստ էության չի կազմակերպվել։

Ելնելով վերոգրյալից՝ Կառավարության աշխատակազմից պահանջում ենք․

հրապարակայնորեն բացատրություն տալ կիրառված անհիմն արգելքի առնչությամբ, ինչպես նաև երաշխավորել, որ ապագայում նման գործելաոճը չի կրկնվի,

հանրային հետաքրքրություն ներկայացնող, լուսաբանման ենթակա ցանկացած պաշտոնական միջոցառում կազմակերպելիս բարենպաստ պայմաններ ստեղծել լրագրողների համար՝ բացառելով նրանց օրինական գործունեության որևէ խոչընդոտում»:

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ - ՀԱՅԱՍՏԱՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի