Ներքին 2 տարի առաջ - 18:30 04-03-2024

Աննա Հակոբյանն ի՞նչ է արել 1 տարի առաջ գտած զարդը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոնյանը, շուրջ 1 տարի առաջ՝ մարտի 18-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Երևանի Վարդանանց փողոցի մոտակայքում զարդ է գտել, ապա հավելել, որ զարդի տերը մեկնաբանություններում նկարագրի այն, որպեսզի կապ հաստատեն և զարդը փոխանցեն նրան։

Աննա Հակոբյանի գրառումը բուռն քննարկումների տեղիք տվեց, ինչին նա արձագանքեց ֆեյսբուքյան գրառմամբ։

«Ժողովուրդ ջան, ամեն հարցի հետ կապված չէ, որ պետք է գեոպոլոտիկ վերլուծություններ անել։ Զարդ է ընդամենը, ինչ-որ մեկի համար երևի թանկ իր, օգնեք գտնենք տիրոջը, թե չէ՝ ինչ վարկած ասես չշրջանառեցիք ։ Եվս մեկ դետալ կա վրան, որ չեմ ցուցադրում, որպեսզի արձագանքի իրական տերը։ Խնդրում եմ տարածեք առանց «փիլիսոփայելու»»,- գրել էր Աննա Հակոբյանը և կից տեղադրել իր գտած զարդի լուսանկարը։

Մոտ 1 տարի է անցել այս հրապարակումից, սակայն, Աննա Հակոբյանն այդպես էլ չհայտնեց՝ արդյոք գտնվե՞լ է զարդի իրական տերը, թե՞ ոչ, զարդը փոխանցե՞լ է նրան, թե՞ ոչ։

Այս հարցերի պատասխանը ստանալու համար Oragir.News-ն այսօր փորձեց կապ հաստատել Աննա Հակոբյանի օգնականի հետ, սակայն վերջինս հեռախոսն անջատված էր։


Ամենից շատ դիտված

20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
20:43 Ռուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է 600 մլրդ դոլար. Սիբիհա
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան