Ներքին 2 տարի առաջ - 14:50 26-02-2024

Ինչու՞ է Արգիշտի Քյարամյանի խորհրդական նշանակվել արցախցի Սերգեյ Ասռտամյանը

Սերգեյ Առստամյանը նշանակվել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի խորհրդական։
Ներկայացնենք նորանշանակ խորհրդականի կենսագրությունից որոշ դրվագներ։ Սերգեյ Առստամյանը երկար տարիներ ծառայել է ՊԲ հրետանային վարչությունում, զբաղեցրել տարբեր պաշտոններ։ 2018-2020թթ․ զբաղեցրել է ՊԲ սոցպաշտպանության բաժնի պետի պաշտոնը, 2020-22 թվականներին եղել է Արցախի զինկոմ։

Պատերազմի ընթացքում զինկոմիսարիատը՝ Առստամյանի գլխավորությամբ, կարելի է ասել, տապալեց զորահավաքը․ զորամասեր ներկայացած պահեստազորայիններն ընդհանուր մոբռեսուրսի թվաքականի 50%-ից էլ քիչ քանակն էին կազմում։ Երբ պատերազմից հետո այդ կապակցությամբ քննարկումներ էին ընթանում՝ Առստամյանն իր ցածր կատարողականը պատճառաբանում էր կամ զինկոմիսարիատի ցրիչների անբավարար քանակով, կամ «Ղարաբաղ Տելեկոմի» խափանված աշխատանքով, որոնք խոչընդոտել են ծանուցագրերը (այդ թվում կարճ հեռախոսային հաղորդագրությունների միջոցով) զորահավաքի մասնակիցներին հասցնելուն։
Չնայած այդ փաստին, Սերգեյ Առստամյանը պատերազմից հետո առաջ քաշվեց և նշանակվեց Պաշտպանության նախարարի տեղակալ։

Զուգադիպությո՞ւն է, արդյոք, Առստամյանի՝ Քյարամյանի խորհրդականի պաշտոնում նշանակման ժամկետը, երբ քննչականում քննվում են Արցախին վերաբերող մի շարք քրեական գործեր, որոնք կապ ունեն ենթադրյալ չարաշահումների ու պաշտոնեական բնույթի այլ խախտումների հետ՝ դժվար է ասել, սակայն կարելի է ենթադրել, որ «ներսից» ընտրված մարդը պետք է նշված քրեական վարույթների համար համապատասխան ուղղորդումներով կազմակերպի «ճիշտ» վկաների կամ կասկածյալների ներգրավումը։ Հատկապես, որ ինչպես հայտնի է, Առստամյանը պատերազմի օրերին ՊԲ հրամանատարության կողմից նշանակվել էր Շուշիի ուղղության համակարգող, և այդ ընթացքում, ըստ ամենայնի, սերտ կապեր է հաստատել նույնպես Շուշիում գտնվող Արգիշտի Քյարամյանի հետ, որն այն ժամանակ ՀՀ ԱԱԾ ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում։

Փաստորեն, Առստամյանը պետք է օգնի ՀՀ իշխանություններին ամենահնարավոր մեթոդներով արդարացնելու համար մասնավորապես քննչականին առաջադրված խնդիրների կատարմանը։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան