Մամուլ 3 տարի առաջ - 08:53 15-04-2023

Ինչպես է գլխավոր դատախազը Արգիշտի Քյարամյանի դեմ արշավ իրականացնում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իրավապահ համակարգում բուռն քննարկվում է, թե ինչպես է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Արգիշտի Քյարամյանի դեմ արշավ իրականացնում։ Նա 24-ժամյա ռեժիմով վարչապետին տրամադրում է ՔԿ ղեկավարի դեմ։ Նա այդ պաշտոնում ուզում է տեսնել իր մտերիմ Անդրանիկ Սիմոնյանին, ով ԱԱԾ փոխտնօրեն նշանակվել է 2021-ի մարտին, մինչ այդ դատավոր է եղել։ Պաշտոնը ստացել է ԲԴԽ նախկին ղեկավար Ռուբեն Վարդազարյանի դեմ ցուցմունք տալով։ Սիմոնյանը ժամանակին լոբբինգ է արել, որ Վարդապետյանը դատախազ նշանակվի, հիմա Վարդապետյանն է լավության տակից դուրս գալիս։

44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների բողոքի ակցիաներն էլ, որոշ տեղեկություններով, գեներացվում են դատախազությունից։ Նրանց համոզել են, որ ծնողների նկատմամբ Եռաբլուրում բռնություն կիրառած 13 ոստիկանները չեն պատժվում Քյարամյանի որոշմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին