Ներքին 2 տարի առաջ - 13:15 21-02-2024

Այս պահին որևէ մեկի նկատմամբ որևէ վարչարարություն չի իրականացվելու. մարզպետը՝ բնակիչներին

Գեղարքունիքում ճանապարհ փակած բնակիչներին հանդիպել է մարզպետը։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նշեց, որ բնակիչները ծանուցվել են այդ մասին.«Օրենքը մշակվել ու ուժ է ստացել 2016 թվականին։ Այդ ժամանակ որոշվել է, որ արդեն 2024 թվականից կգործի օրենքը։ Ես այս հարցը բարձրացրել եմ ՊԵԿ նախագահի մոտ։ Արդեն 15 օր է՝ քննարկումներ են տարվում, որպեսզի հասկանան, թե ինչ լուծումներ պետք է տրվեն հարցին։ Եկեք իրար հետ սպասենք, մինչև քննարկումներն ավարտվեն»։

Բնակիչներից մեկը հետաքրքրվեց.«Եթե օրենքը հաստատվի, գործի, մեր վիճակը ո՞նց ա լինելու»։

«Եկեք ժամանակից առաջ չընկնենք։ Այս պահին որևէ մեկի նկատմամբ որևէ վարչարարություն չի իրականացվելու»,-պատասխանեց մարզպետը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Գեղարքունիքի մարզի բնակիչներն փակել են Սևան- Վարդենիս մայրուղու՝ Ծակքար գյուղի կամուրջը։ Նրանք բողոքում են նոր օրենքի դեմ, ըստ որի, արտագնա աշխատանքի մեկնածները պետք է ՀՀ-ում հարկ վճարեն։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը