Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 14:51 19-02-2024

Ադրբեջանցիները քանդել են Հայաստանի ազգային հերոս Ալեք Մանուկյանի հուշարձանը

Վանդալները շարունակում են պայքարը Արցախի հայկական ժառանգության դեմ: Այս անգամ նրանք ապամոնտաժել են ամերիկահայ բարերար, Հայաստանի ազգային հերոս Ալեք Մանուկյանի հուշարձանը։ Այս մասին հայտնում է Karabakh Records տելեգրամյան ալիքը: Գրառմանը կից նշցվում է, որ նման գործողություններով Ադրբեջանը փորձում է ջնջել Արցախի ողջ հայկական ժառանգությունը։