Ներքին 2 տարի առաջ - 15:12 16-02-2024

Ներքին Հանդի իրադարձությունները չեմ բացառում, որ այլ վայրերում ևս կրկնվեն. Սերժ Սարգսյան

Ներքին Հանդում տեղի ունեցածը տրամաբանական շարունակությունն է այն գործողությունների, որոնց մենք ականատես էինք լինում, և եթե հիշում եք, շաբաթներ առաջ հենց այստեղ ես ասացի, որ եթե այդ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, դա լինելու է կրկնակի կապիտուլյացիա, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մենք տեսնում ենք, որ այդ ընթացքում Ադրբեջանի խոսույթը, նոր որակումներ է ձեռք բերել և այն ստացել է հրահանգների, ցուցումների տեսք։ Չեմ բացառում, որ Ներքին Հանդի իրադարձությունները կունենան կրկնություններ, միգուցե տարբեր այլ հատվածներում, որովհետև երեկ էլ մենք մի թեթև անոնս լսեցինք կառավարության նիստում, որ էլի թեթև ճնշումների արդյունքում, էլի առանց որևէ բան ինչ-որ բաներ կհանձնեն, և այսպես շարունակ, մինչև այստեղ հավաքվածները, քաղաքական դաշտը, ժողովուրդը, գոնե այն հատվածը, որն անտարբեր չի իր հայրենիքի հանդեպ, այս իշխանություններին ուղարկեն տուն»,- ասաց Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում