Ներքին Խոսք 4 տարի առաջ - 17:08 06-05-2022

Մենք ո՞վ ենք, որ պայքարենք, փակուղու մեջ ենք․ Ներքին Հանդի ղեկավար

«Նորմալ է ամեն ինչ, ոչ մի խնդիր չկա։ Ամեն մարդ իր գործերով է զբաղված», - այս մասին Oragir.news -ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայրի վարչական ղեկավար Խաչիկ Բաղդասարյանը։

Այս գյուղը ամիսներ առաջ ևս հայտնվել էր շրջափակման մեջ՝ ադրբեջանցիների կողմից ճանապարհներին անցակետեր դնելու պատճառով։ Գլխավոր ճանապարհը շրջանցելու համար ՀՀ իշխանությունը այլընտրանքային ճանապարհ կառուցեց բնակիչների համար։ Խաչիկ Բաղդասարյանն ասաց, որ դա գրունտային ճանապարհ է, սակայն կարողանում են երթևեկել։

Այս գյուղում նաև խնդիր էր առաջացել մեկ ամիս առաջ․ հակառակորդը առաջ էր եկել, և բնակիչները չէին կարողանում անգամ իրենց հարազատների գերեզմանոցներին այցելել։ Գյուղապետն ասաց, որ այդ խնդրը լուծվել է․ «Երեկ չէ, մյուս օրը հուղարկավորություն ունեինք, տարանք, հուղարկավորեցինք, եկանք»։

Անդրադառնալով նաև այս օրերին տեղի ունեցող ցույցերին ու այն հարցին, թե ինչու ինքը, բնակիչները չեն մասնակցում, նա նշեց․ «Այս գյուղը նենց տեղ ա, որ չեն էլ մտածում՝ Երևանում ինչ կա։ Լավ, էդքան հարցեր մի՛ տուր, արի վերջացնենք։ Մենք խաղաղ ապրելու ենք կողմնակից, մենք ո՞վ ենք, որ պայքարենք։ 400 կիլոմետր հեռու, կտրված տեղում ապրում ենք։ Մենք շատ կտրված ենք, մենք չենք կարա փողոց փակենք, մենք փակուղու մեջ ենք։ Կտրված տեղ ենք ապրում»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ