Ներքին 2 տարի առաջ - 20:52 14-02-2024

Գարեգին Բ-ն ընդունել է Լատվիայի դեսպանին

Փետրվարի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էդիթ Մեդնեին:

Հանդիպմանը Նորին Սրբությունն իր բարեմաղթանքները բերեց դեսպանին և հաջողություններ մաղթեց նրան իր առաքելության մեջ։

Կարևորելով երկու պետությունների միջև հաստատված բարեկամական հարաբերությունները՝ Հայոց Հայրապետը վերհիշեց արցախյան գոյապայքարի սկզբնավորման օրերին հայ ժողովրդին լատվիացիների կողմից ցուցաբերված զորակցությունը:՛

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ նաև Լատվիայի իշխանությունների՝ հայ համայնքի հանդեպ դրսևորվող հոգատար վերաբերմունքին՝ նկատելով, որ լատվիահայ համայնքը ակտիվ ներգրավված է երկրի հասարակական կյանքում և կարևոր առաքելություն ունի երկու երկրների փոխհարաբերությունների զորացման գործում:

Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակին, Ադրբեջանի կողմից շարունակվող ոտնձգություններին, Հայաստանի առջև ծառացած անվտանգային, Արցախից բռնի տեղահանված հայորդիների արդար իրավունքների պաշտպանության, գերիների վերադարձման, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրներին՝ հույս հայտնելով, որ միջազգային հանրության և բարեկամ երկրների գործուն աջակցությամբ հայ ժողովուրդը կկարողանա պաշտպանել իր արդար իրավունքները։

Դեսպան Էդիթ Մեդնեն ևս անդրադարձ կատարեց երկկողմ բարեկամական հարաբերություններին և դրանց ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Դեսպանը կարևորեց առանց բռնի ուժի կիրառման, երկխոսության միջոցով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը, ինչպես նաև տեղահանված արցախցիների լիարժեք ինտեգրումը Հայաստանում։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել