Factor.am-ը գրում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը սկսել է անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվել։
Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ Աշոտ Փաշինյանը 2024 թվականի հունվարի 11-ին ԱՁ է հիմնել։ Փաստաթղթերի ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ վարչապետի որդին զբաղվելու է ստեղծագործական գործունեությամբ։
ՊԵԿ տվյալների բազայի համաձայն՝ Աշոտ Փաշինյանն իր գործունեությունը ծավալելու է միկրոձեռնարկատիրության շրջանակներում։ Սա նշանակում է, որ նա ստացված եկամուտից պետությանը հարկ չի վճարի։ Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողներն ազատված են եկամտահարկի վճարումից, եթե նրանց շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը, այս պարագայում վճարվում է միայն դրոշմանիշային վճար։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
գրառում էր կատարել, թե ՀՀ համար մեկ հերոսը հարկ վճարող քաղաքացին է՝ շեշտելով․ «Ես խոնարհվում եմ աշխատող եւ հարկ վճարող քաղաքացու առաջ: Նրա հերոսությունը շատ-շատերը, երբեմն նույնիսկ ինքը չեն նկատում: Կառավարությունը նկատում է: Ես ինքս նկատում եմ: Շնորհակալություն»:
Ստացվում է, որ Աշոտը Փաշինյանը Նիկոլ Փաշինյանի համար հերոս չէ, որովհետև նա հարկեր չի վճարելու։