Ներքին 2 տարի առաջ - 17:15 08-02-2024

Մատնահետքի փորձաքննությունը նոր սարքավորման միջոցով կտևի ընդամենը 3 րոպե՝ նախկին 2 ժամվա փոխարեն

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Հետքաբանական փորձաքննություններ իրականացնող բաժինը, շնորհիվ ձեռք բերած նոր սերնդի սարք-սարքավորման, այսուհետ կիրականացնի առավել ճշգրիտ մատնադրոշմային փորձաքննություններ։

Այս մասին հայտնում են «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Սարքի միջոցով մատնահետքը կսքանավորվի և կթվայնացվի էլեկտրոնային եղանակով, ինչն էլ իր հերթին կհաստատի կամ կհերքի տվյալ անձի նույնականացման փաստը։ Պետք է նշել, որ նույն հետազոտությունը նախկինում իրականացվել է մեխանիկական մեթոդով՝ անձի մատնահետքերը համապատասխան նյութերով թղթի վրա վերցնելու եղանակով, սակայն նոր սարքը փորձագետին թույլ է տալիս նույն հետազոտությունն իրականացնել առավել սեղմ ժամկետում՝ եթե մեխանիկական եղանակով այն իրականացվում էր 2 ժամում, ապա այս սարքի միջոցով ընդամենը 1–3 րոպեների ընթացքում։

Մատնահետքի նույնականացման փորձաքննություն նշանակվում է ըստ անհրաժեշտության և «դակտո» քարտը (փաստաթուղթ), տրամադրվում է ֆիզիկական անձի պահանջով Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, այլ պետությունների դեսպանատներ և մի շարք պետական ու միջազգային կառույցներ ներկայացնելու համար։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով