Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 16:50 04-02-2024

Ի՞նչ է կատարվում Ստեփանակերտում

Վերջին շրջանում բազմաթիվ լուրեր ենք ստանում Արցախից, բայց լուրերը ստուգելու հնարավորություն չունեինք։ Վերջերս կարողացանք կապ հաստատել Ստեփանակերտում մնացած հայերից մեկի հետ և իմանալ մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։ Փոխանցում է step1.am-ը։

Ստեփանակերտը լրիվ հոսանքազրկված է, քաղաքում մնացած բոլոր բնակիչներին տեղափոխել և բնակեցրել են Կամոյի փողոցում (Կամրջի մոտ) գտնվող «Ցեխավիկ Էդոյի» տանը։

Ադրբեջանցիներ Ստեփանակերտում չկան, մենակ ռուս խաղաղապահներ են, իսկ բոլոր շենքերի և տների մուտքերը փակ են եւ կնքված։

Փողոցները լի են սովից սատկած կենդանիների դիակներով։ Նաև այնտեղ խոսում են, որ մինչև մարտ բոլորս կվերադառնանք։

Հետաքրքիր է, որ այսօր Կարմիր մահիկի Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այցելել են Արցախում, այդ թվում՝ Ստեփանակերտում մնացած հայերին՝ «գնահատելու նրանց կարիքները»։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այցը տեղի է ունեցել շաբաթասկզբին, կազմակերպության աշխատակիցները «ծանոթացել են քաղաքացիների կենսապայմաններին և հարցում անցկացրել՝ պարզելու բնակիչների կարիքները, թե ինչ օգնություն և ծառայություններ կարող են տրամադրել»:

Ամենայն հավանականությամբ, դա պայմանավորված է փետրվարի 7-ին Ալիևի առաջիկա «ընտրություններով»։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին
20:16 Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա
17:21 Մեր սիրելի եղբայրներն այսօր մեր համազգային ամոթի խտացումն են` գտնվելով Բաքվի բանտում. Բագրատ Սրբազան
19:12 Էկոպարեկները կոչ են անում որսորդներին որսն իրականացնել սահմանված կարգով