Ներքին 2 տարի առաջ - 12:20 27-01-2024

Իշխանությունները չեն հասկանում, որ խաղաղության խաչմերուկի լուսացույցը չի աշխատում

ԱԺ «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ Գյումրիում հանդիպել են Շիրակի մարզի բնակչության, ինչպես նաև Գյումրիում ապրող Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ։ Հանդիպմանը քննարկվել են անվտանգայինից մինչև սոցիալական հարցեր։ Պատգամավորները բնակիչների խնդիրները լսել են հարցուպատասխանի ձևաչափով։ Այս մասին հայտնում է Oragir.News-ը։

«2023 թվականին մենք ունեցել ենք ծանր հարվածներ, բայց պիտի այդ ծանր հարվածները պատվով ընդունենք և ոտքի կանգնենք, որպեսզի մենք կարողանանք հասնել մեր հեռակա նպատակներին պիտի կարողանանք գոտեպնդվել։ Արցախը հայաթափվեց, Արցախի ժողովուրդը ենթարկվեց էթնիկ զտման։ Այս իշխանությունների ճակատին խարանված է լինելու, որովհետև իրենց իշխանության օրոք է Արցախը հայաթափվել, Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացվել։

Բոլոր ժամանակահատվածներում մենք հաջողության հասել ենք մեր միասնականության շնորհիվ։ Եռամիասնությունն է, որ հիմք է հանդիսացել առաջին արցախյան ազատամարտի ժամանակ ունենալ հաջողություններ, ունենալ հաղթանակներ։Մեզ մեր պապերը նվիրել են հաղթանակ, հաղթանակի օր, մենք այդ հաղթանակը դարձրել ենք Եռատոն, բայց այս իշխանությունների օրոք այդ Եռատոնը կարծես անհետացավ և էդ հաղթանակի օրն էլ վերացավ։ Վերջին 2020 թվականի պատերազմին այդ միասնությունը քայքայվեց, ոչնչացվեց և եթե այդ միասնությունը պահպանվեր, ապա մենք կունենայինք հաջողություններ»,-ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Օհանյանի խոսքով` անհեթեթություն է իշխանության կողմից շրջանառվող խաղաղության խաչմերուկը, ասում է`այս իշխանությունները չեն հասկանում, որ խաղաղության խաչմերուկի լուսացույցը չի աշխատում։ Արցախի հերոս, գեներալ Սեյրան Օհանյանը խոսեց նաև բանակի դերի ու նշանակության մասին։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները, խոսելով Արցախի հիմնախնդրի մասին, շեշտում են, որ հակամարտությունն ավարտված չէ, Արցախի հարցը փակված չէ։

Դահլիճից հարց հնչեց, թե խմբակցության պատգամավորները Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ հանդիպե՞լ են, որպեսզի կնախեն Արցախի լուծարման փաստաթղթի ստորագրումը։ Խմբակցության ղեկավարը շեշտեց, որ այո հանդիպում եղել է Արցախի նախագահի հետ։

Պատգամավորներն ասում են, որ իրենց պայքարում անդրդվելի են, դա լինի խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս։


Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից