Ներքին 3 տարի առաջ - 20:31 24-10-2023

Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է Կորեայի Հանրապետության առեւտրի նախարար Ան Դոկգունին: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը քննարկվել է օրենսդիր-գործադիր փոխգործակցության արդյունքում իրականացվող օրենսդրական բարեփոխումների ուղիղ ազդեցությունը մի շարք ոլորտների վրա: Կորեացի նախարարը նշել է, որ Հայաստանում է՝ կիսելու առեւտրի, արդյունաբերության, արտադրության ոլորտների՝ իր երկրի լավագույն եւ հաջողված փորձը: Նա ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել Երեւանում իր ունեցած հանդիպումների մանրամասները՝ նշելով, որ ակնկալում է ակտիվ փոխգործակցություն հայաստանյան իշխանության տարբեր ճյուղերի հետ:

Զրուցակիցները փոխադարձ կարեւորել են երկու երկրների միջեւ հարաբերությունների համակողմանի զարգացումը:

«Մենք հավատում ենք, որ դեռեւս կա հսկայական չօգտագործված ներուժ քաղաքական, տնտեսական, գիտական, կրթական, ինչպես նաեւ նորարարության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանում գտնվող Արցախի հայրենակիցների հումանիտար խնդիրներին առնչվող իրավիճակը՝ նշելով, որ այդ խնդիրների լուծումն այսօր ամենահրատապն է մեր երկրի համար:

Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարեւորությունը:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»