Ուրարտական Արգիշտիխինիլի քաղաքը շարունակում է պետության կողմից անտեսված մնալ
copy image url

Ուրարտական Արգիշտիխինիլի քաղաքը շարունակում է պետության կողմից անտեսված մնալ

Ներքին 1 տարի առաջ - 22:51 25-01-2024
Աշխարհում պետություններն իրենց երկրների տարածքում գտնվող պատմամշակութային տարածքներին վերաբերում են ամենայն պատասխանատվությամբ, սակայն այսպես դեռ չի կարելի խոսել Հայաստանի մասին:

Այս հարցում Հայաստանը կարծես թե շատ է ետ մնում: Երկրի տարածքում գտնվող կարևոր պատամաշակութային տարածքներն ուշադրության կենտրոնում չեն և համապատասխան կառույցների վարած բարձիթողի քաղաքականության պատճառով հասարակության լայն շերտեր կան,որոնք չգիտեն, որ իրենց երկրում գոյություն ունեն այդպիսի վայրեր, կամ գիտեն, բայց շատ հանգիստ ենթարկում են վանդալիզմի։

Այս անգամ Oragir.News-ը որոշեց գնալ Արմավիրի մարզում գտնվող պատմական Արգիշտիխինիլի քաղաքի անտեսվածության հետքերով: Արգիշտիխինիլին սերտորեն կապված է հետագայում նրա տարածքում կառուցված Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արմավիրի հետ:



Արգիշտիխինիլին Վանի թագավորության նշանավոր քաղաքներից էր, եղել է թագավորության վարչատնտեսական և պաշտամունքային կենտրոնը։ Կառուցվել է Վանի թագավորության ընդարձակման ընթացքում՝ Անդրկովկովկասում ՝ Արգիշտի Առաջին թագավորի կողմից մ.թ.ա. մոտ 776 թվականին և անվանակոչվել է վերջինիս անունով։ Գոյություն է ունեցել մ.թ.ա. VIII-V դարերում։ Արգիշտիխինիլի քաղաքի փլատակները տեղակայված են Արմավիր քաղաքից 15 կիլոմետր հարավ-արևմուտք՝ Նոր Արմավիր և Արմավիր գյուղերի միջև։



Պատմամշակութային տարածքը տեղակայված է 91 մետր բարձրություն ունեցող բլրի գլխին, որը բնակիչների շրջանում հայտնի է Թափա բլուր անվամբ: Մովսես Խորենացու հիշատակությունն Արմավիրում կառուցված հեթանոսական տաճարների և նրանց մեջ կանգնեցված հոյակերտ արձանների մասին, հիմք ծառայեցին, որպեսզի Թբիլիսիյում կայացած 5-րդ հնագիտական համագումարի համար նյութեր նախապատրաստելու նպատակով 1880 թվականին հետախուզական պեղումներ կատարվեն Արմավիրում:



Արգիշտիխինիլի-Արմավիրի պեղումները վերսկսվեցին միայն1962 թվականին: Դրանից հետո կարելի է ասել, որ պեղումները պետական մակարդայով դադարեցվեցին: Այս ամենը սկիզբ ծառայեց սովորական գանձագողերին քանդել և պեղել դարերի ընթացքում քաղաքի տակ գտնվող շատ ու շատ պատմական հարստություններ:

Այդպիսի մի դեպք էլ գրանցվեց 2016 թվականին, ինչը բացահայտումների առիթ դարձավ: Գանձագողերը յուրացրել էին ուրարտական ժամանակաշրջանով թվագրվող նյութեր` ձիասահքի համալիր, ճարմանդներ, զանգակներ, բրոնզե բոժոժներ, ինչպես նաև միջնադարյան ժամանակաշրջանի դրամներ, պղնձադրամների կտորտանքներ և այլն:



Հիմա պատմամշակութային տարածքը վերածվել է կողքի գյուղի գերեզմանոցի: Սովետական միության ժամանակ գերեզմանները միայն գտնվում էին բլրի փեշերին, հիմա տարածքի բացակայության պատճառով մարդիկ հողատարածքներ են վերցնում եւ քիչ-քիչ բարձրանում են պատմամշակութային տարածքի հիմնական հատվածը: Իսկ պետական մակարդակով լռությունն ու անտարբերությունը համապատասխան կառույցների կողմից կարծես թե սովորական է։



Հիշեցնենք, որ Արգիշտիխինիլի ուրարտական ամրոցը հանրապետական նշանակության հուշարձան է և ընդգրկված է պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում: Այսքանից հետո մտածելու տեղիք է տալիս, թե ինչու համապատասխան կառույցները չեն զբաղվում բոլոր կողմերից խնդրահարույց այս պատմամշակութային տարածքի հարցի լուծմամբ:

Ամենից շատ դիտված

20:15 Հակափաստարկ. Արարատ Միրզոյանի ինքնախոստովանականը. ով է հանձնել Արցախը
22:00 Հատուկ կարծիք․ Ընդդիմադիրները ձախողելու են Փաշինյանի իմպիչմենտը
22:17 Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:08 Վերին Լարսում հազարավոր մարդատար ու բեռնատար մեքենաներ են կուտակվել
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
22:30 Կաթողիկոսը 10 հատ վարչապետ արժե. հարցում՝ Ալավերդիում
19:42 Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը կաջակցե՞ն «Պատիվ ունեմ»-ի թեկնածու Դավիթ Համբարձումյանին
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
21:22 Թուրքիայում կողոպտում են զբոսաշրջիկներին․ նրանց քարտերից մոտ 30 միլիոն դոլար է անհետացել