Ներքին 2 տարի առաջ - 18:00 25-01-2024

Արցախից բռնի տեղահանված բազմազավակ մորը զրկել են նպաստից

Արցախից բռնի տեղահանված Ռիմա Ավագյանն ահազանգում է՝ արդեն 4 ամիս է զրկված է երեխաների նպաստի գումարից։ 33-ամյա Ռիման բազմազավակ մայր է, 4 երեխա ունի։

«2001 թվականին Երևանից որպես վերաբնակիչ գնացել ենք Արցախ՝ Մարտունի քաղաք։ Մանկությունս այնտեղ է անցել, այնտեղ դպրոց եմ գնացել, առաջին անձնագիրս Արցախում եմ ստացել՝ 070 կոդով, ամուսնացել եմ Արցախում, 4 բալիկ ունեմ, 4-ն էլ Արցախում են ծնվել։

Հանգամանքներից ելնելով եկանք Հայաստան, արդեն ասացին՝ պետք է հաշվառվենք, որ նպաստ ստանանք։ Գնացի անձնագրային բաժին, ասացին՝ չի լինի նպաստը, դուք հանդիսանում եք ՀՀ քաղաքացի, քանի որ ծննդյան վկայականը Հայաստանում է տրված։ Միևնույն ժամանակ ասում են՝ պետք է ՀՀ անձնագիր վերցնեք, դառնաք ՀՀ քաղաքացի, որ օգնություն ստանաք»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմեց բռնի տեղահանված բազմազավակ մայրը։

Ռիման ասում է՝ մտավախություն ունի, որ 070 կոդով անձնագիրը փոխելուց հետո ընդհանրապես որևէ օգնություն չստանա, հիմա գոնե բնակարանի վարձակալության գումար 50․000-ական դրամ են ստանում։

«Գնացի անձնագրային բաժանմունքի կենտրոն՝ Դավթաշեն, էլի նույն պատասխանը։ Ասում են՝ երեխաներին նպաստ չի հասնում, մայրը ՀՀ քաղաքացի է հանդիսանում, ավտոմատ երեխաներն էլ են հանդիսանում ՀՀ քաղաքացի, կապ չունի, որ նրանք Արցախում են ծնվել ու նրանց ծննդյան վկայականներում Արցախ է նշված։ Այդ աշխատակիցն ասում է՝ կարո՞ղ ես գնալ Արցախ, այնտեղ անձնագիր հանես, որ երեխաներդ Արցախի քաղաքացի են։ Ասացի՝ տիկին, բայց ծննդյան վկայականում Արցախ է նշված, ես էլ անձնագիրս Արցախում եմ ստացել, ասաց՝ ձեր նմանները գալիս, մեզանից փախստականի կարգավիճակ են ուզում․․․

Ամսի 19-ին ինձ մերժեցին, փասխտականի կարգավիճակ չտվեցին, ամուսինս գնաց, իրեն ընդունեցին։ Հիմա չեմ կարողանում երեխաներիս գրանցեմ ամուսնուս անվան տակ, որ գոնե նպաստ ստանամ։ Արցախում ամսական 126 հազար դրամ մայրության խնամքի նպաստ էի ստանում որպես բազմազավակ մայր և կաթի գումար։ Հիմա դրանից զրկված ենք․․․»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից