Մամուլ 2 տարի առաջ - 07:12 25-01-2024

ՏԿԵՆ փոխնախարարի ահռելի ունեցվածքը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի երիտասարդ տեղակալ Արմեն Սիմոնյանը, որ պաշտոնի նշանակվել է 2019 թվականին, բացի փոխնախարարի վարձատրությունից, 2022 թվականին ստացել է 15 հազար 600 եվրո եւ 2020-ին ստացել է 31 հազար 200 եվրո վարձատրություն:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է հասկանալ՝ ինչ աղբյուրից է փոխնախարարը եկամուտ ստացել։

Հեղափոխական թիմի կողմից նշանակված երիտասարդ փոխնախարարը, ում կենսագրական տվյալներում միայն կրթության մասին է նշված, հասցրել է մեծ ունեցվածք կուտակել, մասնավորապես՝ նրա բանկային ավանդները տարեսկզբին կազմել են 5 մլն 900 հազար դրամ, տարեվերջին դրանք զրոյացել են։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 6 հազար եվրո եւ 686 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 400 դոլար, 800 հազար ՀՀ դրամ, 8 հազար եվրո եւ 1 մլն 200 հազար ռուբլի։ Նախարար Գնել Սանոսյանի տեղակալ Սիմոնյանն ունի եկամտի հիմնական 2 աղբյուր, երկուսն էլ աշխատանքի վարձատրություն է ՀՀ ՏԿԵ նախարարությունից՝ 14 մլն 426 հազար դրամ, եւ «ՏՐԱՍԵԿԱ»-ից՝ 15 հազար 600 եվրո։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկանալ, թե փոխնախարարը «ՏՐԱՍԵԿԱ»-ում ինչ գործառույթներ ունի, որի համար ստանում է աշխատանքի վարձատրություն։ Ի պատասխան՝ ՏԿԵ նախարարությունից մեզ պատասխանեցին.

«Արմեն Սիմոնյանը հանդիսանում է «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի ազգային քարտուղարը, եւ դա ենթադրում է նաեւ վարձատրություն։ Իսկ դա բխում է ՀՀ կողմից վավերացված «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին հիմնական բազմակողմ համաձայնագրի կողմերի կառավարությունների միջեւ «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության (ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ) համատեղ ֆինանսավորման մասին» համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներից:

«ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի բյուջեն ձեւավորվում է անդամ-երկրների անդամավճարներից եւ հաստատվում է ամեն տարվա համար: ՀՀ վարչապետի՝ 2019 թվականի սեպտեմբերի 16-ի 1311-Ա որոշմամբ՝ Արմեն Սիմոնյանը նշանակվել է «ՏՐԱՍԵԿԱ» միջանցքի զարգացման հանձնաժողովի քարտուղար»:

Միջկառավարական հանձնաժողովից Սիմոնյանը 2020 թվականին եւս ստացել է գումար՝ աշխատանքի վարձատրություն, սակայն այս դեպքում այն կազմել է 31 հազար 200 եվրո»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
13:40 Ի՞նչ անել, որ քաղաքում ապրելն ու տեղաշարժվելն ինֆարկտի բուն չդառնան. Աննա Հակոբյան
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան