Ներքին 2 տարի առաջ - 20:44 24-01-2024

Եթե «Գոյ»-ը դուրս է գալիս, Սունդուկյանն ի՞նչն է ղեկավարելու․ Հակոբ Ղազանչյան

«Մի տարի է՝ ասում եմ, որ ըստ էության՝ թատրոնը, փաստացի, փակվում է, և դրա դառը օրինակը կար՝ Կամերային երաժշտական թատրոնը։ Նույնպես գեղեցիկ խոսքերով, իբրև թե միավորում են, լավացնում են, Կամերային երաժշտական թատրոնը գոյություն չունի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը՝ անդրադառնալով «Գոյ» թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակին։

Ղազանչյանի խոսքով՝ Թատերական գործիչների միությունը մեկ տարի է՝ խոսում է այս մասին։

«Անցած տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությունը ամբողջությամբ նվիրված էր «Գոյ» թատրոնին։ Բեմից այդ մասին ոչ միայն ես խոսեցի իմ ներածական խոսքում, այլ նաև համարյա բոլոր թատերական գործիչները, որ դուրս էին գալիս բեմ՝ մրցանակ հանձնելու»։

ԹԳՄ նախագահը, առաջ բերելով Կամերային երաժշտական թատրոնի օրինակը, մտագոհություն հայտնեց, որ նույնը սպասվում է նաև «Գոյ» թատրոնին․ «Նույն ձևով գոյություն չի ունենա «Գոյ» թատրոնը, որովհետև թատրոնի կոլեկտիվի անդամներն արդեն հայտարարեցին, որ իրենք չեն մնալու և չեն աշխատելու նման հարթակում, ինչպիսին առաջարկվում է իրենց։ Եթե «Գոյ» թատրոնի կոլեկտիվը որոշել է չաշխատել և դուրս է գալու թատրոնից, էլ ի՞նչ «Գոյ» թատրոն։ Ուզում եմ հասկանալ՝ Սունդուկյանի թատրոնն ինչն է ղեկավարելու․ շատ պարզ տրամաբանություն է»։

Հակոբ Ղազանչյանը շեշտեց այն մասին, որ, ընդհանուր առմամբ, թատրոն փակելը լավ բան չէ․ «Կարելի էր այլ ձև գտնել։ Սա ընդամենը Կամերային երաժշտական թատրոնի նույն պատմությունն է, որի հիմքում ընկած է տարածքի հարցը, ինչի մասին ոչ ոք ոչ մի կողմից բարձրաձայն չի ասում։ Ժամանակին, չեմ կարող ասել՝ ճի՞շտ եղավ, որ Սունդուկյանի թատրոնում տեղավորվեց «Գոյ» թատրոնը։ Եթե տարածքային խնդիր կար, Սունդուկյանի թատրոնը պահանջ ուներ, ուրեմն հարկավոր էր այլ ձևով լուծել «Գոյ» թատրոնի խնդիրը․ թատրոնը չփակել, այլ համարժեք տարածք տրամադրել, որ թատրոնը շարունակեր իր գործունեությունը։ Բոլորիս է պարզ, որ եթե սա իրականացվի, «Գոյ» թատրոն այլևս չի լինի։ Հենց «Գոյ» թատրոնի կնիքը անվավեր ճանաչվեց, հենց այն դադարեց իրավաբանական անձ լինելուց, նշանակում է՝ էլ թատրոն չի լինի։ Մնացածը լիրիկա է»։

Հարցին՝ ինչպիսի կարծիք ունի նախարարության կողմից նշանակված տնօրենի՝ Կարեն Սիմոնյանի վերաբերյալ, Ղազանչյանն ասաց․ «Կարեն Սիմոնյանին տեսել եմ Արտաշատի թատրոնում, երբ այնտեղ եմ եղել։ Գիտեմ, որ այնտեղ փոխտնօրեն է եղել, բայց ասել՝ ես նրան ճանաչել եմ, չգիտեմ։ Մեկ-երկու էպիզոդում տեսել եմ իրեն այնտեղ, բայց ոչինչ ավելին ասել չեմ կարող»։

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Գ․ Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի գրառմանը, թե «հերիք Սունդուկյանի թատրոնի անունը տեղի-անտեղի հոլովեք․․․ մեզ մի՛ ներքաշեք փողոցային փողոցային ղալմաղալների մեջ», Հակոբ Ղազանչյանն այսպես արձագանքեց․ «Այդ մտքի մեկնաբանության համար զանգեք, հարցրեք Արմեն Էլբակյանին։ Արմեն Էլբակյանը՝ որպես գեղարվեստական ղեկավար, ըստ երևույթի, իր դիրքերն է պաշտպանել, ինչը տրամաբանական է ու զարմանալու բան չկա»։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
13:40 Ի՞նչ անել, որ քաղաքում ապրելն ու տեղաշարժվելն ինֆարկտի բուն չդառնան. Աննա Հակոբյան
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան