Ներքին 2 տարի առաջ - 18:30 22-01-2024

ԿԳՄՍՆ-ի կազմակերպած առցանց մրցույթը՝ խարդախությունների պատճառ

ԿԳՄՍՆ-ի կազմակերպած օնլայն մրցույթները գլխացավանք են դարձել բազմաթիվ քաղաքացիների համար։ Պարույր Սևակի 100-ամյակի կապակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը և Պարույր Սևակի տուն-թանգարանը հայտարարել են մրցույթ դպրոցների (8-12-րդ դասարաններ) և նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար:

ԿԳՄՍ նախարարությունը հունվարի 15-ից Ֆեյսբուք սոցիալական ցանցի հարթակում Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված «Եղիցի լույս. Սևակ-100» մրցույթ է իրականացնում, օրվա հաղթողի անունը հրապարակվում է հաջորդ օրը։

Այս մրցույթը չի վրիպել խարդախությամբ զբաղվողների աչքից և նրանք պահը բաց չեն թողել, որպեսզի գումարներ շորթեն դպրոցականներից։

Նրանք հետևելով ԿԳՄՍՆ-ի հայտարարած մրցույթի մեկնաբանությունների բաժնում աշակերտների գրած պատասխաններին, կապ են հաստատում նրանց հետ, հայտնում, թե իբր նրանք են հաղթել և բանկային քարտի տվյալներ պահանջում։

Նախարարությունը փաստացի հաշվիչի առել այս հանգամանքը և նախապես հայտարարություններում չի տեղեկացրել, որ ուսումնական հաստատությունների միջոցով են կապ հաստատելու աշակերտների հետ, ոչ թե առցանց եղանակով։ Ըստ երևույթին խարդախության դեպքերն այնքան շատ են եղել, որ գերատեսչությունը ստիպված է եղել անդրադառնալ և հերքել այն․

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Սոցցանցերում ակտիվորեն տարածվում է հաղորդագրություն անձնական նամակի տեսքով իբրև ԿԳՄՍ նախարարությունը սովորողների շրջանում կազմակերպած ֆեյսբուքյան մրցույթների հաղթողներից պահանջում է բանկային քարտի տվյալներ, ինչը բացարձակ կեղծիք է և որևէ կապ չունի իրականության հետ:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ ԿԳՄՍ նախարարությունը մրցույթներում հաղթողների հետ որևէ կապ դեռևս չի հաստատել և հաստատելու դեպքում չի պահանջելու քարտային տվյալներ:

Հիշեցնում ենք՝ յուրաքանչյուր օրվա մրցույթի հաղթողի անունը հրապարակվում է նախարարության ինստագրամի էջում, որի հղումը դրվում է նաև ֆեյսբուքի էջում: Բացի նախարարության պաշտոնական էջերում հրապարակված հաղթողներից, այլ հաղթողներ չեն կարող լինել:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր հաղթողի հետ նախարարությունը կապ է հաստատում ուսումնական հաստատության միջոցով:

Խնդրում ենք տուրք չտալ զեղծարարությանը և որևէ մեկին չտրամադրել ձեր անձնական տվյալները»,- նշված է ԿԳՄՍ նախարարության հայտարարության մեջ։

Նշենք, որ ԿԳՄՍՆ-ն մրցույթն ամփոփելու է բանաստեղծի ծննդյան օրը՝ հունվարի 24-ին: Հաղթողները պարգևատրվելու են ԿԳՄՍ նախարարության և Պարույր Սևակի տուն-թանգարանի խրախուսական նվերներով։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
17:37 Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
17:15 Խուլիգանության գործը միտումնավոր ձգձգում են․ ինչ է հայտնի Շնամարտերի գործով առաջին դատից
16:54 Մենք նայում ենք դեպի ապագա՝ դեպի հավերժական խաղաղություն․ Հաջիև