Ներքին Արտաքին 1 ժամ առաջ - 14:20 31-10-2026

Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները

Հոկտեմբերի 31-ին Բահրեյնում ընթացող «Մանամայի երկխոսության» շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Յուսեֆ Ռաջինի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև բարեկամության և փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերության հետագա զարգացման հարցեր:
Բարձր է գնահատվել բազմակողմ հարթակներում առկա հարցերի շուրջ արդյունավետ փոխգործակցությունն ու ցուցաբերվող աջակցությունը:

Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման, ինչպես նաև արհեստական բանականության ոլորտում փոխգործակցության հնարավորություններին:

Նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների շուրջ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է առկա խնդիրների հանգուցալուծման հարցում Հայաստանի համերաշխությունը և տարածաշրջանային կայունությանն ուղղված միջազգային ջանքերին աջակցությունը:

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
17:37 Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
17:15 Խուլիգանության գործը միտումնավոր ձգձգում են․ ինչ է հայտնի Շնամարտերի գործով առաջին դատից
16:54 Մենք նայում ենք դեպի ապագա՝ դեպի հավերժական խաղաղություն․ Հաջիև