44-օրյա պատերազմից հետո 17.000 ինքնաձիգ անհետացել է, շատ մտահոգիչ խնդիր է. Վահե Ղազարյան
copy image url

44-օրյա պատերազմից հետո 17.000 ինքնաձիգ անհետացել է, շատ մտահոգիչ խնդիր է. Վահե Ղազարյան

Ներքին 1 տարի առաջ - 17:14 15-01-2024
44-օրյա պատերազմից հետո 17.000 «Կալաշնիկով» ինքնաձիգ անհետացել է: Իրոք սա մտահոգիչ է մեզ համար, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։

Նախարարը նաև նշեց, որ ունեն որոշակի օպերատիվ տեղեկություններ ԼՂ-ից Հայաստան մուտք գործած զենք-զինամթերքի մասին:

«2023-ը մենք հայտարարեցին զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի և մենք ունեցանք բավականին արդյունքներ»,- ասաց նա՝ հորդորելով բոլորին պահել օրենքը։