Ներքին 2 տարի առաջ - 20:36 13-01-2024

Հ. Թումանյանի թանգարանում շինաշխատանքներ կատարելիս աշխատակիցը բարձրությունից ընկել է. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի 2-րդ մասնաշենքում քանդման աշխատանքներ կատարելու ժամանակ քաղաքացի է մնացել փլատակների տակ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Պարեկները սահմանազատել են տարածքը, իսկ շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ըստ նախնական տեղեկությունների` Մոսկովյան փողոցի թիվ 40 հասցեում գտնվող թանգարանի 2-րդ մասնաշենքում շինարարական աշխատանքներ կատարելիս Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 33-ամյա Էյվարի Աշնակ Ֆարշիդ Խոսրովը բարձրությունից վայր է ընկել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել