Մամուլ 2 տարի առաջ - 08:37 13-01-2024

Իշխանությունն առաջնորդվում է յուրայիններին մրցանակներ շնորհելու սկզբունքով․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Անգամ մրցանակներ, պատվոգրեր, կոչումներ շնորհելիս այս իշխանությունն առաջնորդվում է բացառապես յուրայիններին շնորհելու սկզբունքով:

Համահայկական խաղերի կազմակերպման գործում ներդրած ջանքերի համար մի խումբ պաշտոնյաներ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից ոսկե մեդալներ են ստացել. Ժաննա Անդրեասյանը, Անահիտ Ավանեսյանը, Գնել Սանոսյանը, Վահե Ղազարյանը եւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:

Նույնիսկ կիսով չափ յուրայինները նման բախտի, փաստորեն, չեն արժանանում, հակառակ դեպքում պարգեւ կտային նաեւ Իշխան Զաքարյանին, ով այս խաղերի հիմնադրման օրվանից Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ է, 2011 թվականից՝ նախագահը եւ 8 անգամ կազմակերպել է այդ խաղերը, այդ թվում` 2023-ինը, որն իշխանությունները մասնակիցների թվով անվանել են «աննախադեպ եւ ռեկորդային»:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա