Ներքին 2 տարի առաջ - 17:52 11-01-2024

Միջոցներ են ձեռնարկվում 20-ամյա Էրիկ Կարապետյանի մահվան պատճառները պարզելու համար

ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրում է․ «Նկատի ունենալով, որ 20-ամյա Է․ Կարապետյանի մահվան հանգամանքների վերաբերյալ հրապարակումները շարունակվում են, իսկ ԶԼՄ գործընկերներիցս ստացել եմ տեղեկատվություն և պարզաբանումներ ստանալու վերաբերյալ մի քանի հարցումներ՝ հայտնում եմ հետևյալը․

2024 թվականի հունվարի 06-ին ժամը՝ 04:21-ին բուժհաստատությունից հաղորդում է ստացվել, այն մասին որ շտապօգնության խումբը ժամը 03:45-ի սահմաններում Ալիխանյան եղբայրների փողոցի համապատասխան հասցեում արձանագրել է 2003թ․ ծնված Է․ Հ․- ի կենսաբանական մահը: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Տեղի ունեցած մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որպես հանկարծամահություն, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նույն օրը նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու Է․ Հ․-ի մահվան պատճառը, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Վերոնշյալ հասցեում կատարվել է դեպքի վայրի զննություն:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալներով տվյալ պահին տուժողը գտնվել է իր քրոջ և նրա ամուսնու՝ նշված հասցեում գտնվող տանը, նրանց հետ միասին: Կանչված շտապօգնության բրիգադը տուժողին ցուցաբերել է առաջին օգնություն ու տեղափոխել բուժհաստատություն, սակայն հիվանդանոց վերջինիս հասցվել է արդեն մահացած վիճակում։

Քրեական վարույթով առկա են տվյալներ Է․ Հ․-ի մոտ առողջական խնդիրների, ինչպես նաև մինչ այդ համապատասխան բժշկական ստուգումներ անցնելու մասին։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում մահվան պատճառները պարզելու, դրան նախորդած հանգամանքներին առնչվող բոլոր, այդ թվում նաև մամուլում շրջանառվող տվյալներն ստուգելու նպատակով։

Ելնելով դրանից՝ առնչություն ունեցող բոլոր անձանց գործողությունները կստանան իրավական գնահատականներ»։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին