Մահվան ելքով վրաերթ Վանաձորում․ «Mercedes GLE»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ shamshyan.com Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Ներքին 2 տարի առաջ - 13:35 05-01-2024

«Չայնիի» ոլորաններից դեպի Գեղարքունիքի ճանապարհին բազմաթիվ վթարված ավտոմեքենաներ կան. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 5-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Տեղացած առատ ձյան ու քամու հետևանքով ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորանների սկզբնամասից դեպի Գեղարքունիքի մարզ տանող ճանապարհահատվածում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկներն ու ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի և Հրազդանի հշեջ փրկարարական ջոկատների փրկարարները։

Տեղացած ձյունը մշակված ճանապարհը նորից պատում է ձյան շերտով։

Ճանապարհի աջ ու ձախ կողմերում կան վթարի ենթարկված ավտոմեքենաներ։ Բարեբախտաբար տուժածներ չկան։

Ավտոմեքենաների մի խմբաքանակ հավաքվում են և Հրազդանի պարեկները նրանց ուղեկցում են դեպի Աբովյանի պարեկների մոտ, վերջիններս էլ վարորդներին ուղեկցում են դեպի Երևան։

Փրկարարներն ու պարեկները 50-ից ավելի ավտոմեքենա են դուրս բերել ձնակույտերի միջից, իսկ փրկարարական ավտոմեքենաները ճանապարհին արգելափակված 20-ից ավելի բեռնատարներ՝ «ֆուռեր» են դուրս բերել ճանապարհի արգելափակված հատվածներից։

Այս պահին էլ Կոտայքի մարզում փրկարարներն ու պարեկները ճանապարհը սպասարկող ճանշիականների հետ շարունակում են աշխատանքները։

Կան ավտոմեքենաներ, որոնց անվադողերը նախատեսված չեն այս եղանակին օգտագործելու համար՝ ամառային են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: