Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և համայնքապետերի հետ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ այցելել ենք ՀՀ հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետեր: Ֆեյսբուքյան իր էջում գրում է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը․
«Նախ հարգանքի տուրք ենք մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված տղաների հիշատակին։
Այնուհետեւ, զորամասի հրամանատարի ուղեկցությամբ այցելել ենք ՀՀ հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված մի շարք մարտական հենակետեր:
Շնորհավորել ենք զինծառայողների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով խաղաղ և բարի ծառայություն»,- գրել է նախարարը։