Ներքին 2 տարի առաջ - 22:40 29-12-2023

Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրենի նոր պաշտոնակատարը Սուրեն Շահվերդյանն է

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի։ Տեղեկությունը հայտնում է թատրոնի մամուլի ծառայությունը։ Փոխանցում է Tert.am-ը։

Թատրոնի տնօրենի նոր պաշտոնակատարն է ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը: Նշվում է, որ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի կոլեկտիվին նրան ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Նշանակումը կատարվել է վեց ամսով, որից հետո, ըստ օրենքի, տնօրենի թափուր պաշտոնի համար կհայտարարվի մրցույթ:

Նշենք, որ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնը 2019 թվականից զբաղեցնում էր «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը: Օրերս նա հրաժարականի դիմում էր ներկայացրել։

Մարիաննա Մխիթարյանը կշարունակի աշխատել թատրոնում որպես տնօրենի խորհրդական:

Նշենք, որ 2002 թվականից մինչև հիմա Հայկական երկրորդ հեռուստաալիքով վարում է «Չէին սպասում», իսկ 2012-ից՝ նաև «Քաղցած սպասում էին» հաղորդումները:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն