Ներքին 2 տարի առաջ - 10:20 28-12-2023

Ավտովթար-վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. կան վիրավորներ. shamshyan.com

Դեկտեմբերի 24-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 77 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 22-ամյա Արմեն Ռաֆյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Արմեն Առաքելյանի վարած BMW մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 35-ամյա Ռադիկ Ասատրյանի վարած Opel մակնիշի վատ:

Վթարից հետո ՎԱԶ 2107-ը վրաերթի է ենթարկել BMW-ի վարորդին, ինչի հետևանքով BMW-ի վարորդն ու Opel-ի ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 34-ամյա Տաթևիկ Ապրեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վթար-վրաերթի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը