Ներքին 2 տարի առաջ - 16:45 25-12-2023

Թող տապալվի, կգնանք նոր ընտրությունների․ Երևանի ավագանու անդամները՝ լիագումար նիստի մասին

Վաղը՝ դեկտեմբերի 26-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու լիագումար նիստ։ Քննարկման ենթակա 29 հարցերից մեկը մայրաքաղաքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին է։

Տեղեկություններ կան, որ ավագանու ընդդիմադիր անդամները բոյկոտելու են նիստը, ինչը ենթադրում է, որ Երևան քաղաքի բյուջեն չի հաստատվելու։

Oragir.News-ը կապ է հաստատել ընդդիմադիր բոլոր խմբակցությունների հետ, հետաքրքրվել՝ արդյոք մասնակցելո՞ւ են ավագանու նիստին։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանն ասաց․
«Մենք նպատակ ունենք փորձել տապալել նիստը, որ քվորում չլինի, բայց դա միայն մեզանից չէ կախված»։
Դիտարկմանը, թե մտահոգություն է հնչում,եթե բյուջեն չհաստատվի,ապա Երևանը կաթվածահար է լինելու, ընդդիմադիր ավագանու անդամն այսպեսբարձագանքեց․ «Չկա նման բան, ըստ օրենքի նախորդ տարվա բյուջեն է գործելու»։

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց․ «Մեր խմբակցությունը գնալու է քաղաքապետարան։ Մենք բավականին մարտական ենք տրամադրված որոշ նախագծերի առումով, հատկապես 160․000 դրամի վերաբերյալ չարաբաստիկ նախագծով, տրամադրված ենք ամեն գնով թույլ չտալ, որ այդ նախագիծը ընդունվի․․․»։

Ինչ վերաբերում է Երևանի բյուջեն չհաստատվելու դեպքում քաղաքը կաթվածահար լինելու վերաբերյալ մտահոգություններին, Աբգարյանն այսպես արձագանքեց․

«Երևանը կաթվածահար չի լինի, ընթացակարգ գոյություն ունի, նախորդ տարվա բյուջեով շարունակում են աշխատել»։

Դիտարկմանը, որ օրինակ այլ խմբակցություններից կարծիքներ են հնչում, որ չեն վախենում նիստերը բոյկոտելուց, պատրաստ են անգամ նոր ընտրությունների գնալ, Իզաբելլա Աբգարյանն ասաց․

«Մենք վաղուց ենք այդ կարծիքը հայտնել և ամեն ինչ անում ենք, որ կայանան նոր ընտրություններ․․․ Այս պահին, թե 160․000 դրամների նախագիծը, թե բյուջեն կախված է միայն «Հանրային ձայն» խմբակցության գնալ-չգնալուց։ Եթե նրանք բոյկոտեն քվեարկությունը, ապա ոչ մի բան չեն կարող անցկացնել, քվորում չի լինի, քանի որ ՔՊ-ն և Հանրապետությունը միասին չունեն մեծամասնություն, որով քվորում ապահովեն»։

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ անպայման մասնակցելու են նիստին։ Ինչ վերաբերում է քվորում չլինելու պատճառով բյուջեն չհաստատվելու քննարկումներին, նշեց․

«Ոչ մի բան էլ չի լինելու, եթե բյուջեն չի հաստատվում, ապա նախորդ տարվա բյուջեով է գործելու։ Ոչինչ էլ չի լինելու, բյուջեն էլ հաստատվելու է, նորմալ գործընթաց է, ինչո՞ւ պետք է բյուջեն չհաստատվի»։
Հարցին՝ մտավախություն ունե՞ք, որ նիստը կարող է տապալվել, Խաչատրյանն այսպես պատասխանեց․
«Մենք մտավախություն երբեք ոչնչից չունենք։ Թող տապալվի, կգնանք նոր ընտրությունների, եթե դրա անհրաժեշտությունը լինի, շատ ավելի լավ»։

Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ավագանու անդամ Վահան Ավագյանն էլ ասաց․
«Դեռ չգիտեմ, քննարկումների մեջ ենք։ Գալը կգանք, բայց նիստին կմասնակցենք, թե ոչ, առավոտյան տեղում կհասկանանք»։

Դիտարկմանը, թե քննարկումներ կան, որ նիստը չկայանալու դեպքում բյուջեն չի հաստատվի, ինչն էլ ենթադրում է մայրաքաղաքում ճգնաժամ, ավագանու անդամն այսպես արձագանքեց․

«Ես հասկանում եմ լավ և Հանրային ձայնը միշտ ի օգուտ հայ ազգի է անում, երևանցիների է իր քայլերն անում,մենք ցանկություն չունենք Երևան քաղաքը կաթվածի հասցնել, առավել ևս բյուջեն, որը երևանցիներինն է։ Մենք միշտ առաջնորդվում ենք ազգային արժեքների և հայրենակիցների շահերից ելնելով»։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»