Ներքին 2 տարի առաջ - 16:00 21-12-2023

Փաշինյանը ՌԴ չի գնում, բայց հետևում է ռուսական հրահանգներին․ քաղաքագետ

«Ռուսաստանի հրավերը մերժելը կունենա համապատասխան արձագանք․ թե դա ինչ կարժենա Հայաստանի Հանրապետության համար, դժվարանում եմ սցենարներ նկարագրել, բայց անպայման լինելու է ինչ-որ քայլ»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 25-ից 26-ը Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին,որին հրավիրված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը խուսափո՞ւմ է վերջին շրջանում մեկնել Ռուսաստանի Դաշնություն, քաղաքագետը պատասխանեց․

«Կարծում եմ Փաշինյանն անցել է ինչ-որ կարմիր գծեր, կամ հատուկ պայմանավորված խաղ է։ Օրինակ՝ նույն ռուսական կողմի հետ պայմանավորվել են, թե դու այսպիսի վարքագիծ պահի, որ ձեզ սանկցիաների տակ չգցենք, լինես մեր մարդն Արևմուտքում․ Փաշինյանը հետևում է ռուսական հրահանգներին»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ից 26-ը Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստ և ԱՊՀ ոչ պաշտոնական նախաամանորյա ավանդական հավաք։

Նշենք, որ Մարիա Զախարովան երեկ անդրադարձել է այս թեմային և նշել․

«Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կօգտվի Ռուսաստանի Դաշնության նախագահի հրավերից և դեկտեմբերի 25-ից 26-ը կժամանի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և ԱՊՀ ոչ պաշտոնական նախաամանորյա ավանդական հավաքին»։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»