Ներքին 2 տարի առաջ - 20:12 20-12-2023

Փոխվարչապետը կարևորել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների կարիքների հասցեագրմանն ուղղված արձագանքը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Ռեգինա Դե Դոմինիկիսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստին Վայգանդը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից, ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Խաչատրյանը բարձր է գնահատել Հիմնադրամի դերը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավմանն առնչվող խնդիրների լուծման գործում: Փոխվարչապետը հատկապես կարևորել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի 2021-2025 թթ. Գործողությունների ծրագրի շրջանակներում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կարիքների հասցեագրմանն ուղղված մարդասիրական արձագանքի ներառումը:

Նշվում է, որ Ռեգինա Դե Դոմինիկիսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել Կառավարության հետ փոխգործակցության շարունակականությունն ու ընդլայնումը՝ երեխաների կարիքների պատշաճ գնահատման և հասցեագրման նպատակով:

Ըստ աղբյուրի՝ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել