Ներքին 2 տարի առաջ - 18:00 20-12-2023

ՀՀՌՑ-ին պարտք են «Հուսաբերը», «Ա-թիվին», «Ֆրի նյուզն» ու «Ֆորտունան»

«Հեռուստաաշտարակի հետ կապված, ասե՞լ եմ՝ պարտքերը զրոյացրեք, ուրեմն՝ զրոյացրեք»,- դեկտեմբերի 7-ին ասել էր Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում ներկայացվող գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվության ժամանակ, կոչ անելով զրոյացնել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությանն ունեցած հեռուստաընկերությունների պարտքերը:

«Եթե ինչ-որ մեկի հոսանքը անջատեն չվճարելու համար, ոչ ոք չի ասի, թե խի անջատեցիք։ Սա պետական եկամուտ է, և այս եկամուտը հավաքագրելու պարտավորությունը ձերն է»,- նշել էր Փաշինյանը։

Oragir.News-ը փորձել է պարզել, թե որ հեռուստաընկերություններն ունեն պարտքեր։ Ըստ ԲՏԱ նախարարության տվյալների ՀՀՌՑ-ին պարտքեր ունեն «Հուսաբեր» ՓԲԸ, «Ա-թիվի», «Ֆրի նյուզ» և «Ֆորտունա» ՍՊ ընկերությունները, իսկ Հանրային հեռուստաընկերությունը կուտակված պարտքեր չունի։ Տակավին անհայտ է նաև, թե ինչպես կվարվեն ԲՏԱ-ն և ՀՀՌՑ-ն պարտք ունեցողների նկատմամբ, կանջատե՞ն հեռարձակումը, թե՞ պարտքերի մարման ժամանակացույց կառաջարկեն։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»