Ներքին 2 տարի առաջ - 19:38 19-12-2023

Հանրապետության ավտոճանապարհներին կծավալվեն ժամանակավոր հենակետեր․ ՆԳՆ-ում խորհրդակցություն է եղել

ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որն անց էր կացնում ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը։

Խորհրդակցությանն առցանց ձևաչափով մասնակցում էին տարածքային ստորաբաժանումերի ղեկավարները, ովքեր զեկուցեցին ընթացիկ իրավիճակի և սեզոնային առանձնահատկություններով պայմանավորված՝ կատարված աշխատանքների վերաբերյալ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ եղանակային կտրուկ փոփոխություններով պայմանավորված հանրապետության ավտոճանապարհների առավել դժվարանցանելի հատվածներում տարիներ շարունակ գրանցվում են մի շարք արտակարգ դեպքեր՝ արգելափակումներ, խցանումներ, պատահարներ, ՓԾ տնօրենը հանձնարարեց բոլոր մարզերում, ըստ անհրաժեշտության, նախանշված վայրերում ծավալել ժամանակավոր առաջնային օգնության հենակետեր՝ ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և քաղաքացիներին հրատապ օգնություն ցուցաբերելու նպատակով։

Ծառայության տնօրենը միաժամանակ կարգադրեց վերոնշյալ աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու համար սերտ համագործակցել և ակտիվ աշխատանքներ իրականացնել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների, մարզպետարանների, ճանապարհների շահագործման և շինարարական ընկերությունների հետ։

Սյունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Շիրակի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունների պետերը ՓԾ տնօրենին զեկուցեցին, որ մարդկանց ժամանակավոր տեղակայման, ցուրտ եղանակին ջերմությամբ և տաք սննդով ապահովելու միջոցներով հագեցած առաջնային օգնության ժամանակավոր հենակետերը պատրաստ են անմիջապես ծավալվելու և անհրաժեշտության դեպքում շուրջօրյա հերթապահություն իրականացնելու:

Փրկարար ծառայության տնօրենը մարզային փրկարարական վարչությունների պետերին կարգադրեց անցնել ուժեղացված ծառայության․ անհրաժեշտության դեպքում բացի նախանշված հատվածներից ավելացնել նոր շարժական հենակետեր, զինել ամենագնացներով և կրկնապատկել արձագանքող ուժերը՝ ավտոճանապարհների անցանելիությունն ապահովելու, բնակչությանն առավել օպերատիվորեն աջակցելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով՝ կարևորելով մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայությունը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»