Մամուլ 2 տարի առաջ - 07:08 19-12-2023

Անհայտ ծագման ծխախոտը ողողել է հայկական շուկան․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Տեւական ժամանակ ահազանգ է ստացվում, որ հատկապես գյուղական վայրերում լայն տարածում է ստացել անհայտ ծագման ծխախոտների վաճառքը։ Ներկայացված լուսանկարներում երեւում է երկու տեսակի տուփ, որոնց վրա չկա մակնշում։

Մեզ փոխանցում են, որ մեկ տուփը գնում են 250 դրամով, ինչը սոցիալական ոչ բարվոք պայմաններում ապրող մարդու դեպքում շատ հարմար գին է, իսկ, ահա, պետությունն այս ամենից հսկայական վնասներ է կրում՝ չվճարված հարկերի ու անհայտ ծագման արտադրանքի հանրային վտանգավորության տեսանկյունից։

Հարկային մասով մեզ փոխանցում են, որ մեկ տուփ ծխախոտի արտադրության մեջ 350-400 դրամը կազմում են հարկերը։ Պատկան մարմինների կողմից անօրինական այս բիզնեսի շղթաները բացահայտելու վերաբերյալ հրապարակային հայտարարություն չկա, պարզ չէ նաեւ՝ արտադրվում են այստեղ, թե, օրինակ, անօրինական ճանապարհով են ներկրվում անանուն ծխախոտները։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
23:00 Կոյուղաջրերը լցվում են նկուղները. Գյումրիի բազմաբնակարան շենքում անելանելի դրություն է
21:45 Սաղ տունը ջրի մեջ կորել էր, երեխեքը գետինն են քնել. գյումրեցի
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
21:01 Հայաստանի նախագահին դրոշ չեն ծախում
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը