Ներքին 2 տարի առաջ - 22:41 18-12-2023

Ճապոնիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ փոխնախարարին

Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպան Յուտակա Աոկիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, շնորհավորելով դեսպան Աոկիին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Ճապոնիայի հետ գործընկերային կապերի զարգացմանը: Նա համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:

Երկուստեք արձանագրվել է, որ առկա է երկկողմ համագործակցության չիրացված զգալի ներուժ, ինչի կապակցությամբ կողմերը պատրաստակամություն են հայտնել առավելագույն ջանքեր գործադրել, մասնավորապես, առևտրատնտեսական և գործարար կապերի, զբոսաշրջության, կրթության և գիտության, մշակութային փոխանակումների և այլ ոլորտներում առկա փոխգործակցության զարգացման ուղղությամբ։ Կարևորվել է նաև փոխադարձ բարձրաստիճան այցերի կազմակերպումը, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի ակտիվացումը։

Հանդիպմանը Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումները։ Այդ համատեքստում նախարարի տեղակալը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նաև իր երախտիքն է հայտնել դեսպան Աոկիին՝ Ճապոնիայի կառավարության՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հումանիտար կարիքների բավարարման նպատակով հատկացված աջակցության համար:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»