Արտաքին 2 տարի առաջ - 20:01 18-12-2023

Թուրքիայի ԱԳՆ-ն կշարունակի աշխատել Պաղեստին հումանիտար բեռներ հասցնելու ուղղությամբ

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Օնջյու Քեչելին դեկտեմբերի 18-ին հայտարարել է, որ թուրքական արտաքին քաղաքական գերատեսչությունը շարունակելու է պաղեստինցիների համար նախատեսված հումանիտար աջակցությունը տեղ հասցնելու նպատակով քայլեր ձեռնարկել: Գրում է Ermenihaber-ը։

Այս մասին խոսնակը գրառում է կատարել Twitter-ի իր օգտահաշվում: Նա նաև նշել է, որ այդ նպատակով գերատեսչությունն օգտագործելու է բոլոր հնարավոր կառույցներն ու կազմակերպությունները:

«Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD) հոկտեմբերի 13-ից դեկտեմբերի 12-ը շուրջ 2.500 տոննա հումանիտար բեռի ուղարկում է կազմակերպել Եգիպտոսի Էլ-Արիշ օդանավակայան, որոնցից 3-ը օդային, իսկ երկուսը ջրային մատակարարմամբ: Օգնությունները շարունակվելու են»:

Նա նաև տեղեկացրել է, որ Պաղեստինի Գազայի հատվածում դաշտային հիվանդանոցների հիմնման հետ կապված աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտվելու են:

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան