Ներքին 2 տարի առաջ - 17:32 18-12-2023

ՆԳՆ-ն պաշտոնատար անձի կողմից ծառայողական լիազորություններն անցնելու դեպքեր է բացահայտել

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողները, համագործակցելով քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ինչպես նաև իրականացված ծառայողական քննությամբ պարզել են, որ անձնագրային և վիզաների վարչության համապատասխան անձնագրային բաժանմունքի ծառայողները օտարերկրյա շուրջ 223 քաղաքացու հատկացրել են հանրային ծառայությունների վերաբերյալ տեղեկանք, այն դեպքում, երբ նրանց՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով գտնվելու ժամկետը լրացած է եղել: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Միաժամանակ, պարզվել է, որ ՀՀ-ում անօրինական հիմքերով գտնվող ութ օտարերկրացի համապատասխան անձնագրային բաժանմունքի ծառայողներին որպես կաշառք փոխանցելու համար 35 հազարից 50 հազար դրամ են տվել մի քաղաքացու, որը անձնագրային բաժանմունքից ստացել և նշված քաղաքացիներին է փոխանցել հանրային ծառայությունների վերաբերյալ տեղեկանքներ, ինչպես նաև անձնագրային բաժանմունք է ներկայացրել դրանք ստանալու վերաբերյալ կեղծ ստորագրությամբ դիմումներ:

Պարզվել է նաև, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն 2022-2023 թթ. ընթացքում, շահույթ ստանալու նպատակով, օտարերկրյա 50 քաղաքացու ՀՀ մուտքի արտոնագիր տրամադրելու համար ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչություն է ներկայացրել կեղծ տվյալներով հրավերքներ, այնուհետև կազմակերպել է նշված անձանց անօրինական միգրացիան:

Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»

Ձեզ գուցե հետաքրքրի