Ներքին 2 տարի առաջ - 13:00 18-12-2023

Հուսանք՝ Ադրբեջանի նախագահը համաներում կշնորհի․ ԱՀ ԱԺ նախկին նախագահ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի թաքցնում, որ հնարավոր է` մինչև տարեվերջ Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կնքի։ Ի՞նչ են մտածում Արցախի նախկին բարձրաստիճան այրերն այդ մասին, արդյո՞ք, վերջնականապես կփակվի Արցախի թեման։

Oragir.News-ը զրուցել է ԱՀ ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանի հետ։

«Հաշտվել այն մտքի հետ, որ կորցրել ենք Արցախը, շատ դժվար է»,- ասում է Թովմասյանը, ում կարծիքով՝ չնայած այսօր բոլորս էլ հոգեբանական ծանր վիճակում ենք, բայց պարտավոր ենք խոսել մեր մշակութային ժառանգության վերականգնման ու մեր խնդիրների մասին։

Ինչ վերաբերում է իր այսօրվա կարգավիճակին, ինչքան էլ ՀՀ-ն, Թովմասյանի կարծիքով, իր համար կարգավիճակ որոշի, ինքն իր մայր հայրենիքում չի կարող փախստական կոչվել։

«Ես և իմ հայրենակիցները ոչ թե փախստական ենք , այլ բռնի տեղահանված։ Ինչպես կարող ենք մենք մեր մայր Հայրենիքում փախստական կոչվել։ Մենք փախստական կկոչվենք, երբ հայրենիքից հեռանանք՝ ՌԴ, արևմուտք»,- ասում է Թովմասյանը, ում կարծիքով՝ պիտի աշխատել այնպես, որ չվնասենք ոչ ՀՀ-ին, ոչ արցախցիներին։

Խոսելով Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների ազատազրկման մասին՝ Թովմասյանը հաստատում է, որ վերջինները կապի մեջ են իրենց ընտանիքների հետ։

«Իհարկե, նրանք մշտապես ասում են, որ իրենց հետ ամեն ինչ նորմալ է, բայց այն հոդվածները, որոնց մեջ Ադրբեջանը մեղադրում է մեր հայրենակիցներին, բոլորս էլ գիտենք, որ ցմահ ազատազրկման հոդվածներ են»,-ասում է Թովմասյանը, ով հույս ունի,որ Ադրբեջանի նախագահը կօգտվի իր մենաշնորհից ու համաներում կշնորհի վերջիններին։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»