Արևմուտքի օգնության բացակայության դեպքում Ուկրաինան կանցնի պլան Բ-ին
copy image url

Արևմուտքի օգնության բացակայության դեպքում Ուկրաինան կանցնի պլան Բ-ին

Արտաքին 1 տարի առաջ - 07:33 18-12-2023
Ուկրաինան պատրաստ է անցնել պլան Բ-ին` արևմտյան երկրների օգնության բացակայության դեպքում: Այս մասին ազգային հեռուստամարաթոնում հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկիի խորհրդական Օլեգ Ուստենկոն։

Եթե դաշնակիցները հրաժարվեն ֆինանսավորել Ուկրաինային, ապա տեղական իշխանությունները ստիպված կլինեն դիմել ներքին շուկա՝ 2024 թվականին կապիտալ պարտք վերցնելու համար։

Այս սցենարը լրացուցիչ լարվածություն և նյարդայնություն կառաջացնի ֆինանսների նախարարությունում, խոստովանել է քաղաքական գործիչը։ Սակայն այս քայլը կշտկի իրավիճակը հունվարին, հավելել է Ուստենկոն։