Ներքին 2 տարի առաջ - 20:51 17-12-2023

«Վըսկէ ծերքեր». արցախցի կանայք ոչ թե կոտրվել, այլ ավելի են ուժեղացել․ լուսանկարներ

Արցախի մայրերի համար այդքան երկար սպասված «Վըսկէ ծերքեր» միջոցառումը տեղի ունեցավ այսօր՝ դեկտեմբերի 17-ին, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում։

Կազմակերպիչների խոսքով՝ նպատակը մեկն է՝ արցախցի կանանց ընձեռել հնարավորություն ինչպես արժանապատվորեն գումար վաստակելու, այնպես էլ՝ ծանոթանալու գնորդների պահանջներին և ապագայում ձեռք բերելու նոր ծանոթություններ։

Ինչպես Oragir.News-ի հետ զրույցում նշեց «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ համահիմնադիր, «Վըսկէ ծերքեր» միջոցառման կազմակերպիչներից Մարիամ Սարգսյանը, «Վըսկէ ծերքեր» տոնավաճառը պիտի տեղի ունենար Արցախում` Մարտունու շրջանի Եմիշճան գյուղում, որն իր` Մարիամի ծննդավայրն է։ «Ամեն բան պատրաստ էր, ծրագիրը գրված էր, բոլոր կողմերի հետ բանակցությունները հաջողությամբ ավարտված էին, փոքրիկ բյուջեից մաքսիմալն էինք ուզում քաղել և հաստատ հաջողելու էինք, եթե շրջափակումը մեր նպատակներն ի չիք չդարձներ։

Արցախի մայրական համայնքի մասին բազմիցս եմ խոսել ամենատարբեր հարթակներում և հպարտացել, որ ամենակայացած համայքներից մեկն էր Արցախում։ Եվ բռնատեղահանումից հետո հասկացանք, որ մայրերի վստահությունն ու հավատը չպիտի կորսվեն, ու «Արցախի մայրիկներին աջակցման կենտրոն» ՀԿ ֊ով և անգամ դրանից դուրս շարունակում ենք ամեն կերպ աջակցել երիտասարդ մայրերին ու իրենց երեխաներին»,- ասում է Մարիամը, ում կարծիքով՝ այս տոնավաճառը ևս մի քայլ է այդ ճանապարհին, քանի որ արցախցի ամենուժեղ մամաները վերսկսել են իրենց գործը ՀՀ֊ում և կարիք ունեն այստեղի շուկայում իրենց տեղը գտնելու։ Ու ամենակարևորը, որ այդ մամաները ոչ թե կոտրվել, այլ ավելի են ուժեղացել այդ հարվածներից։ Միջոցառման կայացմանը ֆինանսապես աջակցել էր «Աննա Աստվածատրյան» հիմնադրամը, իսկ մնացած կազմակերպչական հարցերով զբաղվել են երեք արցախցի կանանցով։

«Այս անգամ ունենք 54 մասնակից, բայց պիտի ասեմ, որ դիմողները շատ-շատ էին, ինչը ստիպում է, որ ապագայում ևս շարոււնակություն ունենա այս ծրագիրը»,- ասում է Մարիամը։ Պիտի ասել, որ կազմակերպիչները ջանացել էին ամեն ինչ կազմակերպել այնպես, որ ցուցասրահ մտնողն այլևս չէր ուզում դուրս գալ։ Անգամ ստեղծել էին մանկական անկյուն, որպեսզի մամաները հանգիստ գնումներ կատարեն։ Օրը հագեցած էր նաև մշակութային անցուդարձով, անակնկալ նվերներով, սիրված ու ճանաչված հայերով և, իհարկե, արցախյան հյուրասիրությամբ՝ ժինգյալով հաց, կորկոտ, փախլավա, նույնիսկ ժենգյալով հացը թխում էին տեղում ու տաք-տաք մատուցում: Ջութակահարուհի Լիլիթ Ռուշանյանն իր դասական կատարումներով, Վիտալի Ղազարյանն ու Լիլիթ Ավանեսյանն իրենց հայրենասիրական կատարումներով, Տոման իր գեղեցիկ հումորով արեցին գրեթե անհնարինը. ներկաներն իրենց մի պահ զգացին հարազատ Արցախում։



Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»