Ներքին 2 տարի առաջ - 18:00 17-12-2023

Նախագահը Սահմանադրություն է խախտում հագուստի գող ռեկտորի համա՞ր

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ հստակ ամրագրված է. «Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն»: Սրանով հանդերձ՝ ՀՀ գործող նախագահ Վահագն Խաչատուրյանը, Անգլիայի թագուհու դագաղի մոտ նկարվելուց և էթիկայի նորմերը խախտելուց բացի, պարզվում է, նաև Սահմանադրությունն է խախտում, թեև ի պաշտոնե Սահմանադրության պահպանման երաշխավորն է:

Նախագահ Խաչատուրյանը մինչև այժմ շարունակում է զբաղեցնել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բարձրագույն մարմնի՝ Խորհրդի նախագահի պաշտոնը:

Կարող է հարց առաջանալ՝ հանուն ինչի է ՀՀ նախագահն այսպես խախտում Սահմանադրությունը: Նշենք 2 փաստ․

1. Վահագն Խաչատուրյանը հագուստի գողության համար ԱՄՆ-ում դատապարտված և բանտ նստած ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի մոր՝ Հայ ազգային կոնգրեսի նախկին ակտիվիստ Զոյա Թադևոսյանի ամենամտերիմ մարդկանցից է, որի մասին հենց իրենք են բազմիցս նշել:

2. Թեև օրենքով արգելվում է, որ դատապարտված և դատվածությունը չմարած մարդը նշանակվի ռեկտոր, սակայն Դիանա Գալոյանը 2020թ.-ին անհասկանալի պայմաններում նշանակվել է ռեկտոր այն դեպքում, երբ պետական բոլոր կառույցների ղեկավարները նշանակվելուց առաջ հատուկ ծառայությունների կողմից «մինչև ուղնուծուծը» ստուգվում են:

Իրավապահ մարմիններն այժմ մի շարք հարցերի պատասխաններ պետք է ստանան․ ի՞նչ պայմաններում և ո՞ւմ մեղավորությամբ կամ դիտավորությամբ է 2020թ.-ին թաքցվել, որ Դիանա Գալոյանը դատապարտված է և իրավունք չուներ ռեկտոր նշանակվելու, ինչո՞ւ է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շարունակում Սահմանադրության խախտումով պաշտոն զբաղեցնել այն կառույցում, որի ղեկավարը իր ամենամտերիմ մարդկանցից մեկի դուստրն է, իսկ ռեկտորի պաշտոնը ստանձնել է՝ լինելով դատապարտված:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»

Ձեզ գուցե հետաքրքրի