Ներքին 2 տարի առաջ - 19:42 16-12-2023

Արտակարգ դեպք՝ Երևանում. «4 անիվ» ավտոտեխսպասարկման կետի աշխատակցի մատն արգելափակվել է մեխանիզմների արանքում. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ադոնցի 7/1 հասցեում՝ «4 անիվ» ավտոտեխսպասարկման կետում աշխատակցի մատը սեղմվել և արգելափակվել է մեխանիզմների արանքում և քաղաքացուն օգնելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների միջամտությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած փրկարարներն ու նշված կենտրոնի աշխատակիցները հատուկ տեխնիկայի միջոցով աշխատակցի մատը դուրս են բերել արգելափակված վայրից։

Պարզվել է, որ վիրավորը նշված ավտոտեխսպասարկման կետի աշխատակից՝ Երևանի բնակիչ, 33-ամյա Պարգև Ս.-ն է։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»