Մամուլ 2 տարի առաջ - 08:34 16-12-2023

Շահրամանյանը փակագծեր չի բացել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արցախի Ազգային ժողովի պատգամավորները փակ նիստից հետո կրկին հանդիպել են նախագահ Սամվել Շահրամանյանի հետ, քննարկել տեղահանվածների կարիքների հարցը եւ դրանց լուծման ճանապարհները, սակայն դրանից բացի քննարկել են նաեւ Շահրամանյանի` Արցախը լուծարելու մասին տխրահռչակ որոշման ճակատագիրը։

Հիշեցնենք․ այդ որոշմամբ Արցախի պետական ինստիտուտները հաշված օրեր անց՝ 2024թ. հունվարի 1-ին, պետք է լուծարվեն։ Շահրամանյանը փակագծեր չի բացել, միայն ասել է, որ ինքն է այդ որոշումն ընդունողը եւ հետեւանքների կրողը, ուստի ինքը գիտի իր անելիքները։

Ոմանց մոտ տպավորություն է ստեղծվել, որ Շահրամանյանը չեղարկել է իր իսկ ստորագրած հրամանագիրը։ Մեր աղբյուրները փոխանցեցին նաեւ, որ ինտենսիվ աշխատանքներ են տարվում Արցախի հարցով միջազգային հանձնախմբի ստեղծման ուղղությամբ, որը նախորդ նիստում էր մեկնարկել: Դրանով զբաղվում են ԱՀ քաղաքական ուժերի ակտիվի նեղ խմբով, սակայն որոշել են առայժմ խիստ գաղտնիության պայմաններում այդ աշխատանքներն իրականացնել։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»