Միտք 4 տարի առաջ - 13:01 12-04-2022

ՔՊ-ական իշխանությունը հողայինից բացի՝ լեզվական տարածքներ էլ է զիջում. Ռուսները «փակագծեր» են բացում

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի մոսկովյան այցի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ի պատասխան Երևանի ցանկության՝ իրենք կաջակցեն Հայաստանում ռուսական դպրոցների թվի ավելացմանը:

Փաստորեն, այս իշխանությունը, հանուն սեփական գոյության, պատրաստ է ամեն ինչի՝ Արցախից ու Հայոց ցեղասպանության հարցից հրաժարման, սեփական լեզվի ու մշակույթի ուծացման: Իրենց ամենաազգայինը հռչակածները, որոնցից շատերը «Դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամներ էին, այժմ ռևերանսներ են անում ռուսների, ադրբեջանցիների և թուրքերի ու բոլորի առաջ: Վաղը անհրաժեշտ կլինի իշխանությունը երկարաձգել այլ արժեքներ զոհաբերելու գնով, դրան էլ կգնան:

«Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն՝ իմ ընտանիքը». «Անտարեսի» «բերանով» ասում էր Փաշինյանը, որ ամեն ինչի համար արդարացում ունի: Ասեմ ավելին՝ իր ընկալմամբ, Հայաստանը հենց Պռոշյանի կառավարական ամառանոցն է, և վերջ: Եվ եթե հարկ լինի սահմանազատման ու սահմանագծման արդյունքում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը հասցնել մինչև կառավարական ամառանոցներ՝ իշխանության մնալու գնով, դա էլ կանեն: Լեզուն ու դպրոցն ի՞նչ է, որ չզիջեն:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին