Արտաքին 2 տարի առաջ - 10:28 16-12-2023

ԱՄՆ-ը ցանկանում է արագորեն ավարտել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը

ԱՄՆ կառավարությունը ցանկանում է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը «որքան հնարավոր է շուտ» ավարտվի։ Ամերիկայի ձայնի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ջո Բայդենի վարչակազմի ազգային անվտանգության հարցերով ներկայացուցիչը։

Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի այսօր Իսրայել կատարած այցին։ Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում Սալիվանը քննարկել է մոտ ապագայում Իսրայելի անցումը Գազայում «ցածր ինտենսիվության գործողությունների»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ-ի նախկինում անանուն բարձրաստիճան պաշտոնյաները New York Times-ին ասել են, որ Սպիտակ տունը ցանկանում է, որ Իսրայելը դադարեցնի իր լայնածավալ ցամաքային ռազմարշավը Գազայի հատվածում մինչև այս տարվա վերջ և անցնի ավելի նպատակային գործողությունների ՀԱՄԱՍ-ի դեմ:

«Բայց ես չեմ ուզում վերջնաժամկետ սահմանել», - պարզաբանել է Ջոն Քիրբին:

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները «իսրայելցիներին չի թելադրի, թե որքան ժամանակ պետք է պահանջվի»։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»