Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 15:10 15-12-2023

Ֆրանսիայում փորձում են «հայերից ավելի հայ լինել»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ սեպտեմբերի 19-ին Արցախի նկատմամբ իրականացված ագրեսիայից հետո, որը Բաքուն «հակաահաբեկչական գործողություն» է անվանում, րոշ արևմտյան երկրներ «անհիմն» մեղադրանքներ են հնչեցրել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մեզ առաջադրված այս մեղադրանքները ոչ մի հիմք չունեն, որովհետև Ադրբեջանն, իր ինքնիշխան տարածքում հակաահաբեկչական գործողություն իրականացնելով անջատողականների և օկուպանտների դեմ, ապահովեց միջազգային իրավունքի գերակայությունը և միևնույն ժամանակ վերականգնեց իր ինքնիշխանությունը՝ պահպանելով մարդասիրական բոլոր նորմերը»,- պնդել է նա։

Իլհամ Ալիևի խոսքով՝ որոշ արևմտյան երկրներ և ավանդաբար Ֆրանսիան չեն պատրաստվում համակերպվել դրա հետ։ Նա նշել է, թե, իբր Ֆրանսիայում փորձում են «հայերից ավելի հայ լինել»։

«Չնայած միջազգային հանրությունն արդեն տեսնում է, որ նույնիսկ Հայաստանն է հաշտվել այս իրավիճակի հետ, և COP29 համաժողովի անցկացումը ևս մեկ անգամ ցույց է տալիս դա։ Այնուամենայնիվ, Ֆրանսիայի որոշ քաղաքական առաջնորդներ փորձում են ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը։ Բայց նրանք էլ են ստիպված լինելու հաշտվել այս իրավիճակի հետ»,- հոխորտացել է նա։

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
19:00 Կինը երեխաների հետ մի բարեկամի տանն է, ամուսինը՝ մեկ ուրիշի․ բնակարանների թանկացման հետևանքը
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
22:50 Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ
19:28 Գեղարքունիքի մարզում հրշեջները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
23:05 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Երևանի ԲԿ-ներից մեկում է
23:29 Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը
19:06 Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել
23:20 Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ օտարված օբյեկտի գործով քրգործ է հարուցվել