Երեխաների պատվաստվելը նույնպես կամավորության սկզբունքով է, ազգային օրացույցով
copy image url

Երեխաների պատվաստվելը նույնպես կամավորության սկզբունքով է, ազգային օրացույցով

Ներքին 1 տարի առաջ - 19:50 14-12-2023
Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, N13 պոլիկլինիկայի մանկաբույժը քաղաքացի Աննա Գևորգյանից պահանջել է, որ վերջինս իր երեխային տեղափոխի պոլիկլինիկա պատվաստվելու՝ ասելով, որ նման պահանջ կա վերադասներից։ Այս մասին քաղաքացին գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում։

Կինը զանգել է Առողջապահության նախարարության թեժ գիծ։ Նրան պատասխանել են, որ նման որոշում կամ օրենք չկա։ Բայց քանի որ պոլիկլինիկաները գտնվում են քաղաքապետարանի վերահսկողության տակ, քաղաքացուն ուղղորդել էին այնտեղ։

Oragir.News-ը մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանի հետ։ Վերջինս պարզաբանեց խնդիրը.

«Գոյություն ունի նախարարի 48-Ն հրամանը, որում ներկայացված է, թե պոլիկլինիկայի բուժաշխատողը ինչ կարգով է հավքագրում կամ կցագրում քաղաքացուն։

Տվյալ քաղաքացին մարզից է, չգիտեմ՝ որ մարզից։ Երևանում գրանցվելու համար անհրաժեշտ է, որպեսզի ներկայացնի Երևանում ապրելու մասին քաղաքապետարանից կամ վարչական շրջանից բնակության վայրի մասին տեղեկանք, որի հիման վրա պետք է սկսվի գործընթացը։ Քանի որ չկա ապրելու մասին հավաստող փաստաթուղթը, կցագրում չի կարող լինել»։

Պաշտոնյայի խոսքով՝ պատվաստանյութի հետ կապված հարց չի եղել։ Երեխաների պատվաստվելը նույնպես կամավորության սկսզբունքով է և ազգային օրացույցով։

«Իրենք եթե իրենց մարզում, օրինակ՝ կարմրուկի համար մեկը պատվաստվել է, մյուսը նույնպես պետք է այնտեղ ստանա։ Բժիշկը իրեն չէր էլ կարող պատվաստեր, քանի որ ինքը գրանցված չէր տվյալ պոլիկլինիկայում»,-ասաց Մարիամ Ծատրյանը։