Արտաքին 2 տարի առաջ - 12:40 14-12-2023

ԵՄ-ն Արևմտյան Բալկանների երկրներից բարեփոխումներ է ակնկալում

Եվրամիությունն Արևմտյան Բալկանների երկրներին կոչ է արել ավարտին հասցնել այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են իրենց։ Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle լրատվական գործակալության ռուսական ծառայությունը։

«Մենք նրանցից ակնկալում ենք հետագա բարեփոխումներ, հատկապես օրենքի գերակայության, արդարադատության անկախության ոլորտում», - ասել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ ԵՄ-Արևմտյան Բալկաններ գագաթնաժողովի ժամանակ։

Միշելի խոսքով՝ տարածաշրջանում առկա է անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու հստակեցված քաղաքական վճռականություն։ Մինչդեռ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեֆ Բորելը ափսոսանք է հայտնել Եվրամիությանը արևմտաբալկանյան երկրների ինտեգրման հարցում դանդաղ առաջընթացի կապակցությամբ: «Մենք պետք է կատարենք մեր խոստումները, խուսափենք հիասթափությունից և արդարացնենք այն սպասելիքները, որոնք ստեղծվել են»,- նշել է նա։

Փոխարենը ԵՄ-ն այդ երկրներից պահանջում է աջակցել Բրյուսելի արտաքին քաղաքական որոշումներին, այդ թվում՝ պատժամիջոցային արգելքներին,- հիշեցրել է Բորելը։ Խոսքը Սերբիայի մասին է, որը Եվրամիությանն անդամակցության թեկնածու երկիր է, սակայն հրաժարվում է միանալ Ռուսաստանի դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցներին։

Նշենք՝ Արևմտյան Բալկանների բոլոր վեց երկրները ձգտում են անդամակցել Եվրամիությանը, սակայն գտնվում են այդ գործընթացի տարբեր փուլերում։ Բրյուսելն արդեն անդամակցության շուրջ բանակցություններ է վարում Սերբիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Չեռնոգորիայի և Ալբանիայի հետ: Հյուսիսային Մակեդոնիան թեկնածուի կարգավիճակ ունի 2005 թվականից, Չեռնոգորիան ՝ 2010-ից, Սերբիան՝ 2012-ից, իսկ Ալբանիան՝ 2014-ից։ Բոսնիա և Հերցեգովինային Եվրամիությունն այդ կարգավիճակը տրամադրել է 2022 թվականի դեկտեմբերին։ Կոսովոն, որի անկախությունը հռչակվել է 2008 թվականին և դեռևս չի ճանաչվել ԵՄ անդամ մի քանի երկրների կողմից, արդեն դիտարկվում է որպես Եվրամիությանն անդամակցելու «պոտենցիալ թեկնածու»:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»