Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:26 13-12-2023

Խարդախությո՞ւն, թե՞ անգրագիտություն․ տնից վտարված ընտանիքի պատմությունը նոր զարգացում ունի

Օրեր առաջ Oragir.News-ն անդրադարձել էր այն հարցին, որ Արգիշտի 9/16 հասցեի բնակիչները 60 տարի այդ տանը բնակվելուց հետո հայտնվել են դրսում, և քանի որ ֆինանսական խնդիրներ ունեն, չեն կարողանում բնակարան վարձակալել, և շուրջ 6 օր է՝ գիշերում են բաց երկնքի տակ։

Բանն այն է, որ տան 3 եղբայր ժառանգներից փոքրը՝ Աշոտ Եղիազարյանը, առանց մյուսների համաձայնության և թույլտվության, սեփականաշնորհել է առանձնատունը, և նրա կինը օրեր առաջ ոստիկանության և կարմիրբերետավորների ուղեկցությամբ տեգոր՝ Հայկարամ Եղիազարյանի ընտանիքի անդամներին, որոնցից մեկն անչափահաս երեխա է, վտարեց տնից։

Ընտանիքը պատմում էր, որ դեռևս տարիներ առաջ փոքր եղբայրը ցանկացել է տիրանալ հայրական տանը, դիմել է տարբեր կառույցների, եղել է նաև «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարում, սակայն նրան չի հաջողվել տիրանալ տանը։

Վտարվածների ասելով՝ քանի որ տարիներ առաջ մեծ եղբոր՝ Տիգրան Եղիազարյանի հետ կապը կորել է, փոքր եղբայրը՝ Աշոտը, ինչ-որ ձևով մեծ եղբորն անհետ կորած է ճանաչել և առանց միջնեկ եղբոր՝ Հայկարամի համաձայնության, գործարքների է գնացել Երևանի քաղաքապետարանի հետ և ստացել տան սեփականության վկայականը, իսկ ոստիկանությանը հայտնել, թե իբր իր տուն է ներխուժել եղբոր ընտանիքը և խնդրել է նրանց վտարել տնից։

Oragir.News-ի անդրադարձից հետո, մի կին էր զանգահարել մեզ և ներկայացավ, որ ինքն այն եղբոր դուստրն է, ում փոքր հորեղբայրը անհետ կորած է համարել, նրանք դեռևս տարիներ առաջ են տեղափոխվել ՌԴ բնակության, և հարազատների հետ կորցրել են կապը։

Կինը՝ Սիլվա Եղիազարյանը, մեզ պատմեց, որ հայրը՝ Տիգրան Եղիազարյանը, չի մահացել, ողջ է, սակայն ունի առողջական խնդիրներ, և զարմացած է, թե ինչպես է փոքր հորեղբայրը կարողացել սեփականաշնորհել տունն առանց իրենց համաձայնության, քանի որ նրանք նույնպես գրանցված են այդ հասցեում։

Մեր նկարահանող խումբը այցելեց արդեն մի քանի օր դրսում բնակվող ընտանիքին և հնարավորություն ընձեռեց խոսել ՌԴ-ում բնակվող հարազատների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա