Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:12 11-10-2023

Վրանում մնացել ենք միայն ես, ամուսինս և մեր 12 տարեկան տղան․ ՊՆ նախկին շենքից վտարված բնակիչ

«Մենք դեռ շարունակում ենք մնալ վրանում։ Բոլորը գնացել են, մնացել ենք ես, ամուսինս և մեր 12 տարեկան տղան»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Պռոշյան գյուղի տարածքում գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենքից վտարված բնակիչ տիկին Ռուզաննան։

Հարցին՝ ո՞ւր են գնացել վրաններում ապրող մյուս քաղաքացիները, տիկին Ռուզաննան ասաց, որ մի քանիսին ժամանակավոր կացարաններ են հատկացրել, մի մասն էլ կա՛մ վարձով բնակարան է տեղափոխվել կա՛մ բարեկամի տուն․ «Իրենց բանալի տվեցին, ժամանակավոր կացարան, իրենք համաձայնվեցին, բանալին վերցրին, գնացին։ Մենք մնացինք այստեղ՝ մինչև վերջ պայքարելու համար»։

Նա պատմեց, որ իրենց ևս առաջարկել են ժամանակավոր կացարան Չարբախում և Մուրացանում, սակայն այդ բնակարաններն ավելի վատ վիճակում են եղել, քան ՊՆ նախկին շենքի բնակարանը։

«Կներեք, բայց ոնց որ հավաբուն լիներ, մենք չէին կարող այնտեղ տեղավորվել։ Մեզ ասում էին՝ ավելի լավ պայմաններ են լինելու, բայց ավելի քանդված էր։ Հիմա մեր վրանն էլ կոմունալ ոչ մի հարմարություն չունի, հողի վրա է, ու վարձով գնալ չենք կարող, հնարավորություն չունենք»։

Տիկին Ռուզաննան ասաց, որ ամուսինը նոր է դիրքերից վերադարձել, էլի պետք է գնա, բայց հետաձգել է, որպեսզի կացարանի հարցով զբաղվի․ «Անձրևները սկսել են, դիմացն էլ ձմեռ է, մի բան պետք է անենք, էլ այստեղ մնալ հնարավոր չէ։ Ուր ասեք՝ դիմել ենք, Նիկոլ Փաշինյանին էլ։ Ինքն իր ժողովրդի համար ոչ մի բան չի կարողանում անել։ Այդքան գնում, իրեն ընտում էինք, իր համար դոշ տալիս, բայց մեզ կանգնեցրեց փաստի առաջ։ Հիմա իրեն էլ բան չունեմ ասելու, մարտ ամսից անորոշ վիճակում ենք, թող թողեր՝ այդ տների մեջ ապրեինք, մինչ կքանդեին շենքերը»։

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ի առավոտյան ժամը 8-ի սահմաններում հարյուրավոր ոստիկաններ ՊՆ նախկին շենքից ՊԵԿ-ի գրության հիման վրա ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, դուրս են հանել այնտեղ բնակվող մարդկանց։ 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան